-
11.05.2023|
22:13
Ռուսաստանի, նրա դավանած ավանդական արժեհամակարգի, վարած քաղաքականության ու նպատակների, ինչպես նաև ՌԴ ռազմաքաղաքական ղեկավարության հանդեպ Նիկոլի թշնամական վերաբերմունքը կարելի է բնորոշել դարերի խորքից եկող հետևյալ հայկական ասացվածքով՝ «Երեսվանց հայելի, տակեվանց ածելի»:
-
11.05.2023|
21:53
Միլանի «Ինտերը» Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ խաղում հաղթեց։ Մխիթարյանը դարձավ Միլանի համանուն թիմին խփած երկու գոլերից մեկի հեղինակը։ Բացի այդ, ճանաչվեց խաղի լավագույն ֆուտբոլիստ։
-
10.05.2023|
22:08
Գիշերվանից ահազանգ եմ ստանում հետևյալի մասին.
Շիրակի մարզի Արևիկ համայնքի տարածքում` կամուրջի տակ, ոստիկանությունը մեքենայի մեջ հայտնաբերել է երկու մերկ տղամարդու և թմրանյութեր։
-
10.05.2023|
21:46
Երևանի նախկին քաղաքապետը հայտարարում է,որ ինքը «հերոսաբար» վարչապետին չի հայտնել «Նեմեսիսի» հուշարձանի տեղադրման որոշման մասին։ Քիչ է մնում հարցնես․
-Տո՛ , սուտը՞, թե…
-
09.05.2023|
20:46
Լույսը բացվելուն պես համացանցը կողողվի օրվա խորհուրդը արձանագրող հազարավոր գրառումներով ու նկարներով։
-
08.05.2023|
21:07
Կասեք` իսկ ինչու՞ ոչ։ Ես էլ կկրկնեm` իսկ ինչու՞ ոչ։ Գյումրիում ցանկացած մշակութային միջոցառում կազմակերպելն արդարացված է ու տեղին, եթե այն իրական նպաստ կբերի քաղաքի մշակութային կյանքի աշխուժացմանը։
-
07.05.2023|
20:32
Երկու օր առաջ ականատեսը պատմում էր, որ Սյունիքի մարզում ԵՄ դիտորդական առաքելության ներկայացուցիչները այցելում են հայերի տներ ու հարցնում նախկինում իրենց գյուղերում, քաղաքներում բնակված ադրբեջանցիների, նրանց բնակված տների, այդ տների ներկա տերերի մասին։ Ըստ ականատեսի՝ իրենց հարցերի պատասխանները գրանցվում էին թղթի վրա։
-
04.05.2023|
21:41
«Նեմեսիս» գործողությանը նվիրված հուշարձանը, կարծես, փորձանք է դառնում հողատուների համար: Հանրության համատարած նախրացումը մի պահ բթացրեց սրանց «զգոնությունը», և հոգևոր-մշակութային դաշտի հնգամյա ասպատակման ընթացքում որոշեցին մի «աննշան» զիջում անել՝ թույլատրել նման հուշարձանի կառուցում ու նույնիսկ հանդիսավոր բացում:
-
03.05.2023|
21:11
1967 թվականին կառուցվեց եղեռնի զոհերին նվիրված Ծիծեռնակաբերդի հուշահամալիր կոթողը։
1968 թվականին կառուցվեց Սարդարապատի հերոսամարտին նվիրված համալիրը։
Այդ ժամանակ Թուրքիան չհանդգնեց անգամ ծպտուն հանել։
-
23.04.2023|
21:18
Հնարավո՞ր է 15 վայրկյանում հետ բերել գրեթե կորսված հնարավորությունը։ Փաստորեն՝ այո՛:
v class="post-type-1">